Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Ներառում է տարբեր էկզոգեն ծագման (բացառությամբ` հոգեակտիվ նյութերի գործածման) և ԿՆՀ ախտահարումով ուղեկցվող ինֆեկցիաների /վիրուսային, բակտերիալ, ՄԻԱՎ և այլն/, տարաբնույթ տոքսիկ նյութերով թունավորումների /ինտոքսիկացիաների/, սոմատիկ հիվանդությունների հետևանքով առաջացած խանգարումները, ինչպես նաև ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով պայմանավորված վարքային համախտանիշների գերակշիռ մեծամասնությունը: Ախտորոշման չափանիշներն են փաստարկված և օբյեկտիվ տվյալները՝ ինտոքսիկացիաների, ինֆեկցիաների, սոմատիկ հիվանդությունների և խանգարումների վերաբերյալ՝ հաստատվող հարկլինիկական հետազոտությունների արդյունքներով, հոգեախտաբանական նշանների առկայությունը:

«Ա» կետին են վերաբերում արտահայտված երկարատև փսիխոտիկ խանգարումներով և անձի փոփոխություններով ընթացող վիճակները, չափավոր արտահայտված կամ կրկնվող փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություններ կամ երկարատև ասթենիկ վիճակ:

«Բ» կետին են վերաբերում թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները՝ բուժում կամ դիտարկում պահանջող:

«Գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացիայով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։