Հոդված 82
Հոդված 82.
Ներառում է գլաուկոման, որի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում: Հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայության պիտանիությունը որոշվում է միայն դեղերի միջոցով կամ վիրահատական բուժումից հետո՝ հաշվի առնելով գործառույթների կայունացման աստիճանը: Այս հոդվածին է վերաբերում նաև երկրորդային գլաուկոման: Գլաուկոմայի կասկածի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում դինամիկ հսկողության նպատակով վեց ամիս ժամկետով մեկ անգամ, երեք ամիսը մեկ գտնվում է ակնաբույժի հսկողության տակ, որից հետո' եթե առկա է ներակնային ճնշման, տեսանյարդի սկավառակի էքսկավացիայի և տեսադաշտի զգալի ակնհայտ փոփոխություններ, որոնք վկայում են գլաուկոմայի զարգացման մասին՝ փորձաքննվում են «ա» կամ «բ» կետով, իսկ գլաուկոմայի կասկածի պահպանման դեպքում՝ մեկ տարի տարկետումից հետո փորձաքննվում է «դ» կետով:
Անհրաժեշտ համեմատական հետազոտություններ՝ սկզբնական, և մեկ տարի անց՝ զորակոչիկի համար.
1) ներակնային ճնշման չափում,
2) տեսանյարդի օֆթալմոսկոպիա,
3) համակարգչային պերիմետրիա,
4) OCT հետազոտություն: