Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված 11

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդը

1. Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված կոլեգիալ խորհրդատվական և խորհրդակցական մարմին է:

2. Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, համակարգող և կանոնակարգող մարմինների, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և Հավատարմագրման ազգային մարմինների, ինչպես նաև արտադրողների, գործարարների, սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խորհրդի գործունեությունը բաց է և հրապարակային:

3. Խորհրդի անհատական կազմը, կանոնադրությունը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Խորհրդի հիմնական գործառույթներն են`

1) որակի ենթակառուցվածքի հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

2) որակի ենթակառուցվածքի արդյունավետ գործունեությունն ապահովող միջոցառումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

3) երկրում որակի ենթակառուցվածքի քաղաքականության լիարժեք որդեգրման և Հայաստանի Հանրապետության միջազգային ինտեգրման խրախուսումը, երկխոսության, ինչպես նաև հետադարձ կապի ապահովումը պետության և շահագրգիռ կողմերի միջև.

4) որակի ենթակառուցվածքի արդիականացման և բարեփոխման իրականացման միաժամանակյա գործընթացի ապահովումը.

5) որակի ենթակառուցվածքի բարեփոխման գործողությունների ծրագրերի և հաշվետվությունների քննարկումն ու գնահատումը.

6) տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

7) տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման կամ մերժման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

8) սպառողների սոցիալ-տնտեսական պահանջների ու կարիքների հիման վրա տեխնիկական կանոնակարգերի մշակման գերակայությունների սահմանումը:

5. Խորհուրդն իրավունք ունի պետական կառավարման մարմիններից ստանալու տեղեկատվություն և նյութեր Խորհրդի իրավասության ներքո գտնվող խնդիրների վերաբերյալ:

6. Խորհուրդը նիստեր է գումարում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

7. Համակարգող մարմինը խորհրդի քարտուղարությունն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։