Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված 8

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները տեխնիկական կանոնակարգման ոլորտում

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող պետական կանոնակարգող (այսուհետ` համակարգող մարմին) և այլ պետական կանոնակարգող մարմինների (այսուհետ` կանոնակարգող մարմին) գործունեությունը.

2) սահմանում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմին.

3) հաստատում է`

ա. այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք օրենքով չեն սահմանվում,

բ. տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագիրը.

4) կնքում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման և օտարերկրյա ու ազգային տեխնիկական կանոնակարգերի համարժեքության միջազգային պայմանագրերը.

5) սահմանում է համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևերը, համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.

5.1) սահմանում է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։