Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Տեխնիկական կանոնակարգման նպատակները և սկզբունքները

1. Սույն օրենքը նպատակաուղղված է`

1) մարդու առողջության և անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը.

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին.

3) միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը:

2. Հայաստանի Հանրապետությունում շուկայում հասանելի դարձած տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է:

3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

1) տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առևտուրն ավելի, քան անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հասնելու համար.

2) տեխնիկական կանոնակարգերը պետք է փոփոխվեն կամ ուժը կորցրած ճանաչվեն, եթե դրանց ընդունումը խթանող պատճառները կամ հանգամանքներն այլևս գոյություն չունեն, կամ եթե փոփոխված հանգամանքները թույլ են տալիս ձեռնարկել առևտուրն առավել քիչ սահմանափակող միջոցներ:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։