Հոդված 25
Հոդված 25.
Համապատասխանության ազգային նշանը
1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության ազգային նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար:
3. Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության ազգային նշանը տրամադրելիս կցում է այդ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը:
4. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը կարող է կիրառել միայն արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը:
5. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության ազգային նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար օգտագործվում է գովազդային նյութերում:
6. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի և գործընթացների համար արգելվում է համապատասխանության ազգային նշանի կիրառումը:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող` շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի նմուշը և կիրառման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
(25-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն)