Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «Աշխատանքային» բառից առաջ լրացնել «1.» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված` անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են գրավոր՝ թղթային եղանակով:»: