Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը փոխարինել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:».

3) 1.1-ին մասի «1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝» բառերը փոխարինել «1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաև, եթե՝» բառերով.

4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ): Սույն մասով սահմանված դեպքում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։