Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով.

2) 1-ին մասում՝

ա. «Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով,

բ. 1-ին կետից հանել «անհատական իրավական ակտն ընդունելու,» բառերը,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը և

ա. անվանումը կամ

բ. ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, հայրանունը.»,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) պաշտոնի անվանումը և

ա. աշխատանքային գործառույթները կամ

բ. հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հավելված.»,

ե. 8-րդ կետը «աշխատողներին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «լրավճարները» բառից հետո՝ «: Պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող կազմակերպություններում ցանկության դեպքում, որպես այլ պայման, աշխատանքային պայմանագրում կարող են նշվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված լրավճարները:» բառերով,

զ. 9-րդ կետից հանել «անհատական իրավական ակտի կամ» բառերը,

է. 13-րդ կետից հանել «անհատական իրավական ակտը կամ» բառերը.

3) 3-րդ մասից հանել «աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր» բառերը և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այլ պայմանները կարող են լինել հավելվածի տեսքով, որը չի արտացոլվում թվային համակարգում (այդ պարագայում թվային համակարգում նշում է կատարվում, որ աշխատանքային պայմանագիրն ունի հավելված): Աշխատանքային պայմանագրի հավելվածը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի անբաժանելի մաս, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ պայմաններ։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։