Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ և 7-րդ կետերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ և 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
4. Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը գործատուները թվային համակարգ են մուտքագրում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը չեն ընդունվել թվային համակարգի միջոցով): Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրման կարգը սահմանում է Կառավարությունը։
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են այդ իրավական ակտով, և դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:
6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի մարտի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
(17-րդ հոդվածը խմբ. 13.02.26 ՀՕ-40-Ն)
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-525-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2024 թվական: