Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «պայմանագրի» բառից հետո լրացնել «և աշխատանքային պայմանագրի հավելվածի» բառերով.
2) 1-ին և 1.2-րդ մասերի «տասնչորս» բառը փոխարինել «տասնվեց» բառով.
3) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.7-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի և աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».
4) 1.1-1.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ մասով.
«1.4. Աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային թվային ստորագրությամբ կարող են կնքվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով: Տվյալ դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի և աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.5-րդ և 1.6-րդ մասերով.
«1.5. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
1.6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջև փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու աշխատանքային պայմանագրի հավելվածի իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի հավելվածն ստորագրած կողմն աշխատանքային պայմանագրի հավելվածի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում և նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետևյալ մեկ կամ մի քանի եղանակներով.
1) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակը պատվիրված նամակով ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.
2) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.
3) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված և էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի հավելվածի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.7-րդ մասով.
«1.7. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:»: