Հոդված 6. Հանրային խորհրդի գործունեության կարգը
Հոդված 6. Հանրային խորհրդի գործունեության կարգը
1. Հանրային խորհրդի գործունեությունն իրականացվում է Հանրային խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների և Փաստահավաք հանձնաժողովի նիստերի միջոցով:
2. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Հանրային խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
3. Հանրային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո:
4. Հանրային խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
5. Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Հանրային խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանրային խորհրդի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Հանրային խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի օրակարգով:
6. Հանրային խորհրդի նիստերին Հանրային խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:
7. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Հանրային խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց:
8. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանրային խորհրդի անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ:
9. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:
10. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ: Հանրային խորհուրդն իր որոշումները կարող է տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:
11. Հանրային խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
12. Հանրային խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղելու պետական կառավարման համակարգի մարմիններին:
13. Հանրային խորհրդի գործունեության ընթացակարգային դրույթները, մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները, դրանց գործունեության, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովների, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի, աշխատանքային խմբերի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Հանրային խորհրդի կանոնադրությամբ:
14. Հանրային խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխություններն ընդունվում են Կառավարության որոշմամբ: Հանրային խորհուրդը կարող է առաջարկություններ ներկայացնել կանոնադրության, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
15. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են սույն օրենքի 5.1-ին գլխով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգավորումներին:
(6-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)