Հոդված 3
Հոդված 3
Ճանաչման հիմնական սկզբունքները
Անդամ պետություններն անհրաժեշտ են համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանությունը (համադրելիությունը) և արդարացի ճանաչումն ապահովող հետևյալ հիմնական սկզբունքների պահպանումը՝
ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգի բաց լինելը (հրապարակայնությունը)՝ բացառությամբ պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններ պարունակող ատենախոսությունների.
գիտական համայնքի կողմից ատենախոսությունների փորձաքննության անցկացման օբյեկտիվությունը, համակողմանիությունն ու ամբողջականությունը.
ըստ ատենախոսությանը համապատասխանող գիտական ուղղվածության՝ գիտական որակավորման բարձր մակարդակ ունեցող գիտնականներին որպես փորձագետներ ներգրավելը.
ատենախոսության վրա աշխատելու ժամանակ հայցորդի կողմից նոր գիտական արդյունքներ ստանալու ինքնուրույնությունը, ինչպես նաև՝ ատենախոսության մեջ գիտական արդյունքների կեղծմանը և ոչ իրավաչափ փոխառություններին հակազդելը.
գրախոսվող գիտական հրատարակություններում, այդ թվում՝ տվյալների միջազգային բազաներում և հղումների համակարգերում ներառված հրատարակություններում՝ գիտական աստիճանների հայցորդների հրապարակման բարձր ակտիվությունը՝ ատենախոսությունների գիտական ուղղություններին համապատասխան.
բարձրագույն որակավորման գիտական աշխատողների ատեստավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ատենախոսություններին և գիտական աստիճանների հայցորդներին ներկայացվող պահանջների մակարդակի պահպանումը.
գիտական աստիճանների շնորհման հարցերով, ինչպես նաև՝ գիտական աշխատողների մասնագիտությունների ազգային անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) մշակման ժամանակ համագործակցությունը և տեղեկատվական փոխգործակցությունը։