Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Իսկության ստուգումը և տեղեկությունների տրամադրումը

Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու (վերիֆիկացնելու), սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված հիմնական սկզբունքների պահպանումը հաստատելու նպատակով, գիտական աստիճան ունեցող անձը, գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն), անդամ պետությունների շահագրգիռ մարմիններն իրավունք ունեն հարցումներ ուղարկելու մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններ և լիազորված կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել հանրամատչելի տեղեկատվական ռեսուրսները:

Սույն հոդվածով նախատեսված հարցումներն ուղարկվում են գրավոր՝ ռուսերենով, և ենթակա են ուսումնասիրման՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ուղարկվել է հարցումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։