Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Տեղեկատվական ապահովումը

Սույն համաձայնագրի իրագործման նպատակով՝ իրավասու մարմինների կողմից սահմանվում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի առնչությամբ տեղեկատվության փոխանակում իրականացնող լիազորված կազմակերպությունները:

Լիազորված կազմակերպություններն ապահովում են իրենց պաշտոնական կայքերում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ռուսերենով հետևյալ տեղեկատվության տեղադրումը.

գիտական աստիճանների շնորհման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման մասին տեղեկությունները.

գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ցանկը և նմուշները.

գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերում ներառման համար պարտադիր տեղեկությունների ցանկն այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը տրվում են այն կազմակերպությունների կողմից, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք.

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գիտական ատեստավորման համակարգերի մասին, այդ թվում՝ այն գիտական մասնագիտությունների անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) և բովանդակության մասին տեղեկությունները, որոնցով շնորհվում են գիտական աստիճանները, ինչպես նաև՝ այն կազմակերպությունների մասին տեղեկությունները, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։