Հոդված 10
Հոդված 10
Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար գանձվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաշվարկվող տոկոսագումար այն մաքսատուրքերի գումարների նկատմամբ, որոնց վճարման ժամկետը փոփոխվել է՝ ապրանքների բացթողման օրվան հաջորդող օրվանից մինչև մաքսատուրքերի վճարման մասով պարտավորությունների դադարեցման օրն ընկած ժամանակահատվածի համար:
Տոկոսագումարները պետք է վճարվեն մաքսատուրքերի վճարման մասով պարտավորությունների դադարեցման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:
Տոկոսագումարների վճարումը, գանձումը և վերադարձն իրականացվում է մաքսատուրքերի վճարման, գանձման և վերադարձման նկատմամբ կիրառվող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով: