Հոդված 5
Հոդված 5
Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու, կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորության ընձեռումը մերժելու մասին որոշումը կայացվում է այդ մասին դիմում ներկայացնելու օրվանից տասն աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
Վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու, կամ այն մերժելու մասին որոշումը գրավոր ներկայացվում է դրա տրամադրման համար դիմում ներկայացրած անձին:
Վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու մասին որոշման մեջ նշվում են վճարողի մասին տեղեկությունները, մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու ժամկետը, մաքսատուրքի գումարը, որի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն է ընձեռվում, ինչպես նաև ապրանքները բաց թողնելու ժամանակ այս որոշումը կիրառելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու մասին մաքսային մարմնի որոշման մեջ նշվում է նաև մաքսատուրքերի գումարի փուլ առ փուլ վճարման ժամանակացույցը:
Վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունը մերժելու մասին որոշման մեջ նշվում են այդ մերժման պատճառները:
Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու մասին մաքսային մարմնի որոշումը համարվում է իրավական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ, եթե այն ապրանքների մաքսային հայտարարագրումը, որոնց նկատմամբ նման որոշում է կայացվել, իրականացվում է որոշումը կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: