Հոդված 2
Հոդված 2
Մաքսատուրքերի վճարման ժամկետի փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ (մաս առ մաս) վճարման ձևով:
Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մաքսատուրքերի վճարումը հետաձգելը կամ տարաժամկետ կատարելը համարվում է մաքսատուրքերի վճարման ժամկետի փոփոխություն՝ համապատասխանաբար վճարողի կողմից հետաձգված (տարաժամկետ վճարված) գումարի փուլ առ փուլ կամ միանվագ վճարմամբ:
Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունը կարող է ընձեռվել վճարման ենթակա ամբողջ գումարի կամ դրա մի մասի համար: