Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4

1. Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու մասին որոշումը կայացվում է վճարողի գրավոր դիմումի հիման վրա՝

Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում` այն մաքսային մարմնի կողմից, որին ներկայացվում է մաքսային հայտարարագիրը,

Ռուսաստանի Դաշնությունում` Դաշնային մաքսային ծառայության կամ դրա կողմից սահմանվող մաքսային մարմնի կողմից:

2. Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) վճարողի մասին տեղեկությունները,

2) ապրանքների անվանումները,

3) արտաքին առևտրային պայմանագրի (միջազգային պայմանագրի) վավերապայմանները,

4) վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու հիմքերը,

5) մաքսատուրքերի գումարը, որի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու դիմում է ներկայացվում,

6) վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու համար հայցվող ժամկետը,

7) այն մաքսատուրքերի գումարների փուլ առ փուլ վճարման ժամանակացույցը, որոնց մասով վճարումը տարաժամկետ կատարելու դիմում է ներկայացվում,

8) սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված այն հանգամանքների բացակայության մասին տեղեկությունները, որոնց առկայության դեպքում վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն չի ընձեռվում:

3. Դիմումի հետ մաքսային մարմին պետք է ներկայացվի սույն Համաձայնագրով նախատեսված մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերը:

(4-րդ հոդվածը փոփ. 10.10.14 Պայմանագրով)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։