ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 112
Հոդված 112
Վեճերի կարգավորումը
Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով։
Խորհրդակցությունների ու բանակցությունների անցկացման վերաբերյալ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, եթե Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտով (սույն Պայմանագրի 2-րդ հավելված) այլ ժամկետ նախատեսված չէ, վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Միության դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։