Հոդված 16
Հոդված 16
Միջկառավարական խորհրդի լիազորությունները
Միջկառավարական խորհուրդն իրականացնում է հետևյալ հիմնական լիազորությունները`
1) ապահովում է սույն Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման ու կատարման նկատմամբ հսկողությունը,
2) Հանձնաժողովի խորհրդի առաջարկությամբ քննարկում է այն հարցերը, որոնց շուրջ Հանձնաժողովի խորհրդում որոշումներ ընդունելիս ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չի բերվել,
3) հանձնարարություններ է տալիս Հանձնաժողովին,
4) Բարձրագույն խորհուրդ է ներկայացնում Խորհրդի անդամների և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածությունները,
5) հավանություն է տալիս Միության բյուջեի, «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի և Միության բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության նախագծերին,
6) հաստատում է «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման մասին» հիմնադրույթը, Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման ստանդարտներն ու մեթոդաբանությունը, ընդունում է որոշումներ Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեությունը վերստուգելու վերաբերյալ և սահմանում դրանց անցկացման ժամկետները,
7) անդամ պետության առաջարկությամբ քննարկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների չեղարկմանը կամ փոփոխմանն առնչվող հարցերը կամ, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, դրանք ներկայացնում է Բարձրագույն խորհրդի քննարկմանը,
8) ընդունում է որոշում Խորհրդի կամ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների գործողության կասեցման վերաբերյալ,
9) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տվյալների հավաստիությունն ու ամբողջականությունն ստուգելու կարգը,
10) իրականացնում է սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ։