Հոդված 18
Հոդված 18
Հանձնաժողովը
1. Հանձնաժողովը Միության մշտապես գործող կարգավորող մարմինն է։ Հանձնաժողովը բաղկացած է Խորհրդից ու Կոլեգիայից։
2. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, կարգադրություններ ու առաջարկություններ։
Հանձնաժողովի խորհրդի որոշումները, կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):
Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումները, կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ կամ ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):
Բարձրագույն խորհուրդը սահմանում է «զգայուն» հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):
Ընդ որում, որակյալ մեծամասնությունը կազմում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը։
3. Հանձնաժողովի կարգավիճակը, խնդիրները, կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը սահմանվում են սույն Պայմանագրի 1-ին հավելվածի համաձայն։
4. Հանձնաժողովի գտնվելու վայրը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքն է։