Անցնել բովանդակությանը

Հոդված 69

գործել է մինչև 2019-03-12Բացել ARLIS-ում

Հոդված 69

Թափանցիկությունը

1. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է սույն բաժնով կարգավորվող հարցերի առնչությամբ իր օրենսդրության բաց լինելն ու հասանելիությունը:

Այդ նպատակով անդամ պետության բոլոր նորմատիվ իրավական ակտերը, որոնք առնչվում կամ կարող են առնչվել սույն բաժնով կարգավորվող հարցերին, պետք է հրապարակվեն պաշտոնական աղբյուրում, իսկ հնարավորության դեպքում նաև «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակության ցանցի (այսուհետ՝ ինտերնետ ցանց) համապատասխան կայքում այնպես, որ ցանկացած անձ, որի իրավունքներին և (կամ) պարտավորություններին այդպիսի նորմատիվ իրավական ակտերը կարող են առնչվել, ունենա դրանց ծանոթանալու հնարավորություն։

2. Անդամ պետությունների՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերը պետք է հրապարակվեն իրավական որոշակիությունը և այն անձանց հիմնավորված ակնկալիքներն ապահովող ժամկետում, որոնց իրավունքներին և (կամ) պարտավորություններին այդ նորմատիվ իրավական ակտերը կարող են առնչվել, բայց, ամեն դեպքում, մինչև դրանք ուժի մեջ մտնելու (գործողության մեջ դնելու) ամսաթիվը։

3. Անդամ պետություններն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական հրապարակումը։

Ինտերնետ ցանցում՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման համար պատասխանատու պետական մարմինների պաշտոնական կայքերում կամ հատուկ ստեղծված կայքերում անդամ պետությունները տեղադրում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, դրանց վերաբերյալ անձանց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի նախագծի հանրային քննարկում իրականացնելու ժամկետի մասին տեղեկությունները՝ բոլոր շահագրգիռ անձանց իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

Նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են, որպես կանոն, դրանք ընդունելու ամսաթվից 30 օրացուցային օր առաջ։ Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կարող են նախապես չհրապարակվել այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել, ինչպես նաև այն դեպքերում, երբ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական հրապարակումը կարող է խոչընդոտել դրանց կատարումը կամ այլ կերպ հակասել հանրության շահերին։

Հանրային քննարկման շրջանակներում անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից ստացված դիտողությունները և (կամ) առաջարկությունները, հնարավորության դեպքում, հաշվի են առնվում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի լրամշակման ժամանակ։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի (դրանց նախագծերի) հրապարակումը պետք է ուղեկցվի դրանց ընդունման և կիրառման նպատակների պարզաբանմամբ։

5. Անդամ պետությունները մեխանիզմ են ստեղծում, որը սույն հոդվածի 1-ին կետում նշված գործող և (կամ) ընդունման համար նախատեսվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ ցանկացած անձի գրավոր կամ էլեկտրոնային հարցումներին պատասխանելու հնարավորություն է ընձեռում։

6. Անդամ պետություններն ապահովում են մյուս անդամ պետությունների անձանց՝ սույն բաժնով կարգավորվող հարցերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրությունը՝ իրենց օրենսդրությանը համապատասխան իրենց անձանց համար սահմանված կարգով։

Բաժին XVI

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։