Անցնել բովանդակությանը

Հոդված 70

գործել է մինչև 2019-03-12Բացել ARLIS-ում

Հոդված 70

Ֆինանսական շուկաների կարգավորման նպատակներն ու սկզբունքները

1. Միության շրջանակներում անդամ պետություններն իրականացնում են ֆինանսական շուկաների համաձայնեցված կարգավորում հետևյալ նպատակներին և սկզբունքներին համապատասխան՝

1) Միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու և անդամ պետությունների ֆինանսական շուկաների ոչ խտրական հասանելիություն ապահովելու նպատակով անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խորացում,

2) ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների ու օրինական շահերի երաշխավորված ու արդյունավետ պաշտպանության ապահովում,

3) բանկային և ապահովագրական ոլորտներում, ինչպես նաև արժեթղթերի շուկայում որևէ անդամ պետության լիազորված մարմինների կողմից տրված լիցենզիաների՝ այլ անդամ պետությունների տարածքներում փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծում,

4) անդամ պետությունների ֆինանսական շուկաներում ռիսկերի կարգավորման համար մոտեցումների սահմանում՝ միջազգային չափանիշներին համապատասխան,

5) բանկային գործունեությանը, ապահովագրական գործունեությանը և արժեթղթերի շուկայում գործունեությանը (պրուդենցիալ պահանջներ) ներկայացվող պահանջների սահմանում,

6) ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգի սահմանում,

7) ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության թափանցիկության ապահովում։

2. Ֆինանսական շուկայում կապիտալի ազատ տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելու նպատակով անդամ պետությունները կիրառում են համագործակցության հետևյալ հիմնական ձևերը, այդ թվում՝

1) անդամ պետությունների լիազորված մարմինների միջև բանկային գործունեության, ապահովագրական գործունեության և արժեթղթերի շուկայում գործունեության կարգավորման ու զարգացման, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան հսկողության ու վերահսկողության հարցերով տեղեկությունների` ներառյալ գաղտնի տեղեկությունների փոխանակում,

2) ֆինանսական շուկաներում առաջացող ընթացիկ և հնարավոր խնդիրների քննարկման և դրանց լուծման համար առաջարկների մշակման վերաբերյալ համաձայնեցված միջոցառումների իրականացում,

3) անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից բանկային գործունեության, ապահովագրական գործունեության և արժեթղթերի շուկայում գործունեության կարգավորման հարցերով փոխադարձ խորհրդակցությունների անցկացում։

3. Սույն հոդվածի 1-ին կետում շարադրված նպատակներն իրագործելու նպատակով անդամ պետությունները, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան և հաշվի առնելով սույն Պայմանագրի 17-րդ հավելվածը և սույն Պայմանագրի 103-րդ հոդվածը, իրականացնում են ֆինանսական շուկայի ոլորտում իրենց օրենսդրության ներդաշնակեցում։

Բաժին XVII

ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։