Հոդված 78
Հոդված 78
Բնական մենաշնորհի ոլորտները և սուբյեկտները
1. Անդամ պետությունները բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունը կարգավորելիս առաջնորդվում են սույն Պայմանագրի 20-րդ հավելվածով նախատեսված նորմերով և դրույթներով։
2. Սույն բաժնի դրույթները տարածվում են անդամ պետությունների միջև առևտրի վրա ազդող և սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտում անդամ պետությունների բնական մենաշնորհի սուբյեկտների, սպառողների, գործադիր իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների վրա։
3. Բնական մենաշնորհի կոնկրետ ոլորտներում իրավահարաբերությունները սահմանվում են սույն բաժնով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի XX և XXI բաժիններով նախատեսված առանձնահատկությունները։
4. Անդամ պետություններում բնական մենաշնորհի ոլորտներից են նաև սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 2-րդ հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտները։
Սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 2-րդ հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտների առնչությամբ կիրառվում են անդամ պետությունների օրենսդրության պահանջները։
5. Բնական մենաշնորհի ոլորտներին դասվող բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների ցանկը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
6. Անդամ պետությունները ձգտում են ներդաշնակեցնել սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված բնական մենաշնորհի ոլորտները՝ դրանց կրճատման և սույն Պայմանագրի XX և XXI բաժիններում անցումային շրջանի հնարավոր սահմանման միջոցով։
7. Անդամ պետություններում բնական մենաշնորհի ոլորտների ընդլայնումն իրականացվում է՝
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե անդամ պետությունը մտադիր է բնական մենաշնորհի ոլորտին դասել այն ոլորտը, որը մյուս անդամ պետությունում բնական մենաշնորհի ոլորտ է և նշված է սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին կամ 2-րդ հավելվածում,
Հանձնաժողովի որոշմամբ, եթե անդամ պետությունը համապատասխան կերպով Հանձնաժողով դիմելուց հետո մտադիր է բնական մենաշնորհի ոլորտին դասել բնական մենաշնորհի այլ ոլորտ, որը նշված չէ սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին կամ 2-րդ հավելվածում։
8. Սույն բաժինը չի տարածվում անդամ պետությունների միջև գործող երկկողմ միջազգային պայմանագրերով կարգավորվող հարաբերությունների վրա։ Անդամ պետությունների միջև նոր կնքվող երկկողմ միջազգային պայմանագրերը չեն կարող հակասել սույն բաժնին։
9. Սույն Պայմանագրի XVIII բաժնի դրույթները կիրառվում են բնական մենաշնորհի սուբյեկտների նկատմամբ՝ հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված առանձնահատկությունները։
Բաժին XX
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ