Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2021-07-15Բացել ARLIS-ում

Հոդված 11

Բարձրագույն խորհրդի աշխատակարգը

1. Բարձրագույն խորհրդի նիստներն անցկացվում են տարին առնվազն մեկ անգամ։

Միության գործունեությանն առնչվող անհետաձգելի հարցերը լուծելու նպատակով կարող են գումարվել Բարձրագույն խորհրդի արտահերթ նիստեր՝ ցանկացած անդամ պետության կամ Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։

2. Բարձրագույն խորհրդի նիստերն անցկացվում են Բարձրագույն խորհրդի նախագահի ղեկավարությամբ։

Բարձրագույն խորհրդի նախագահը՝

վարում է Բարձրագույն խորհրդի նիստերը,

կազմակերպում է Բարձրագույն խորհրդի աշխատանքը,

իրականացնում է Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստական գործընթացների ընդհանուր ղեկավարումը։

Բարձրագույն խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Բարձրագույն խորհրդի՝ նախագահող անդամ պետությունը ներկայացնող նոր անդամն իրականացնում է Բարձրագույն խորհրդի նախագահի լիազորությունները մնացած ժամկետի ընթացքում։

3. Բարձրագույն խորհրդի նախագահի հրավերով Բարձրագույն խորհրդի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի խորհրդի անդամները, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և հրավիրված այլ անձինք։

Բարձրագույն խորհրդի մասնակիցների ցուցակը և նիստերի ձևաչափը սահմանվում են Բարձրագույն խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

Բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։

Բարձրագույն խորհրդի նիստերին զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների ներկայության հարցը կարգավորվում է Բարձրագույն խորհրդի նախագահի կողմից։

4. Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

5. Բարձրագույն խորհրդի նիստերի նախապատրաստման ու անցկացման կազմակերպչական, տեղեկատվական և նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ ընդունող անդամ պետության աջակցությամբ։ Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման ֆինանսական ապահովումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։