Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2021-07-15Բացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանումները

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը`

«օրենսդրության ներդաշնակեցում»՝ անդամ պետությունների օրենսդրության մոտարկում, որն ուղղված է առանձին ոլորտներում համանման (համադրելի) նորմատիվ իրավական կարգավորում սահմանելուն,

«անդամ պետություններ»՝ Միության անդամներ և սույն Պայմանագրի կողմեր հանդիսացող պետություններ,

«պաշտոնատար անձինք»՝ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք նշանակված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների տեղակալների, ինչպես նաև Միության դատարանի քարտուղարության ղեկավարի, Միության դատարանի քարտուղարության ղեկավարի տեղակալների և Միության դատարանի դատավորների խորհրդականների պաշտոններում,

«միասնական տնտեսական տարածք»՝ անդամ պետությունների տարածքներից բաղկացած տարածք, որտեղ շուկայական սկզբունքների և ներդաշնակեցված կամ միասնականացված իրավական նորմերի կիրառման հիման վրա գործում են տնտեսության կարգավորման համանման (համադրելի) ու միատեսակ մեխանիզմներ և որտեղ գոյություն ունի միասնական ենթակառուցվածք,

«միասնական քաղաքականություն»՝ անդամ պետությունների կողմից սահմանված՝ սույն Պայմանագրով նախատեսված ոլորտներում իրականացվող քաղաքականություն, որը ենթադրում է անդամ պետությունների կողմից միասնականացված իրավական կարգավորում, այդ թվում՝ Միության մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակներում կայացված որոշումների հիման վրա,

«Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր»՝ Միության գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերով անդամ պետությունների միջև կնքվող միջազգային պայմանագրեր,

«երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրեր»՝ երրորդ պետությունների, նրանց ինտեգրացիոն կազմավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ կնքվող միջազգային պայմանագրեր,

«ընդհանուր (միասնական) շուկա»՝ Միության շրջանակներում ծավալվող տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց դեպքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը,

«կարգադրություն»՝ Միության մարմինների կողմից ընդունվող կազմակերպակարգադրական ակտ,

«որոշում»՝ Միության մարմինների կողմից ընդունվող, նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտ,

«համակարգված քաղաքականություն»՝ քաղաքականություն, որը ենթադրում է անդամ պետությունների համագործակցություն Միության մարմինների շրջանակներում հավանության արժանացած ընդհանուր մոտեցումների հիման վրա, որոնք անհրաժեշտ են Միության՝ սույն Պայմանագրով նախատեսված նպատակներն իրագործելու համար,

«համաձայնեցված քաղաքականություն»՝ տարբեր ոլորտներում անդամ պետությունների կողմից իրականացվող քաղաքականություն, որը ենթադրում է իրավական կարգավորման այն չափով ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության մարմինների որոշումների հիման վրա, որն անհրաժեշտ է Միության՝ սույն Պայմանագրով նախատեսված նպատակներն իրագործելու համար,

«աշխատակիցներ»՝ անդամ պետությունների քաղաքացիներ, որոնք Միության մարմիններում աշխատում են իրենց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի հիման վրա և որոնք պաշտոնատար անձինք չեն,

«Մաքսային միություն»՝ անդամ պետությունների առևտրատնտեսական ինտեգրման ձև, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առևտրի մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, և որտեղ գործում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միասնական միջոցները,

«երրորդ կողմ»՝ Միության անդամ չհանդիսացող պետություն, միջազգային կազմակերպություն կամ միջազգային ինտեգրացիոն կազմավորում,

«օրենսդրության միասնականացում»՝ անդամ պետությունների օրենսդրության մոտարկում, որն ուղղված է սույն Պայմանագրով սահմանված առանձին ոլորտներում իրավական կարգավորման նույնական մեխանիզմներ սահմանելուն։

Սույն Պայմանագրում օգտագործվող այլ հասկացություններ ընկալվում են այն իմաստներով, որոնք ներկայացված են սույն Պայմանագրի և դրա հավելվածների համապատասխան բաժիններում։

Բաժին II

ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։