Հոդված 114
Հոդված 114
Սույն Պայմանագրի փոխադարձ կապը միջազգային այլ պայմանագրերի հետ
1. Սույն Պայմանագիրը չի խոչընդոտում անդամ պետությունների կողմից միջազգային այնպիսի պայմանագրեր կնքելը, որոնք չեն հակասում սույն Պայմանագրի նպատակներին և սկզբունքներին։
2. Անդամ պետությունների միջև երկկողմ միջազգային պայմանագրերը, որոնցով սույն Պայմանագրի կամ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի դրույթների հետ համեմատությամբ նախատեսվում է ինտեգրման ավելի խոր մակարդակ, կամ որոնցով հօգուտ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց ապահովվում են լրացուցիչ առավելություններ, կիրառվում են դրանք կնքած պետությունների միջև հարաբերություններում և կարող են կնքվել՝ պայմանով, որ դրանք չեն տարածվելու այդ և մյուս անդամ պետությունների կողմից սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց իրավունքների ու պարտավորությունների կատարման վրա։