Հոդված 73
Հոդված 73
Ֆիզիկական անձանց եկամուտների հարկումը
Եթե որևէ անդամ պետություն, իր օրենսդրությանը և միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան, իրավունք ունի հարկելու մյուս անդամ պետության հարկային ռեզիդենտի (կացության մշտական վայր ունեցող անձի) կողմից՝ նշված առաջին անդամ պետությունում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված եկամուտը, ապա այդպիսի եկամուտն առաջին անդամ պետությունում վարձու աշխատանքի առաջին օրվանից հարկվում է այդ առաջին անդամ պետության ֆիզիկական անձանց՝ հարկային ռեզիդենտների (կացության մշտական վայր ունեցող անձանց) այդպիսի եկամուտների համար նախատեսված հարկային դրույքաչափերով։
Սույն հոդվածի դրույթները կիրառվում են անդամ պետությունների քաղաքացիների կողմից վարձու աշխատանքի հետ կապված եկամուտների հարկման նկատմամբ։
Բաժին XVIII
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ