Հոդված 80
Հոդված 80
Գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները
1. Էներգետիկ ամբողջական ներուժի արդյունավետ օգտագործման և էներգետիկ պաշարների միջպետական մատակարարումներն օպտիմալացնելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինները մշակում և համաձայնեցնում են՝
Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,
Միության նավթի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,
Միության նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվեկշիռների մշակումն իրականացվում է Հանձնաժողովի մասնակցությամբ և սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մշակվող և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից համաձայնեցվող՝ գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանությանը համապատասխան։