Գլուխ I. Արբիտրաժային համակարգի մասին
Հոդված 39
Հոդված 39
Որպես կանոն արբիտրաժային ընթացակարգը կազմված է երկու առանձին փուլերից՝ նախնական քննություն և լսումներ։
Նախնական քննությունը երկու կողմերի ներկայացուցիչների կողմից Տրիբունալին և հակառակորդ կողմին բոլոր տպագիր և գրավոր ակտերի և գործում բերված փաստարկները պարունակող բոլոր փաստաթղթերի տրամադրումն է։ Այս հաղորդակցումն իրականացվում է Տրիբունալի կողմից 49-րդ հոդվածի համաձայն սահմանված ձևով և ժամկետներում։
Լսումները կողմերի փաստարկների բանավոր շարադրանքն է Տրիբունալի առջև։