Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Ստորագրող տերությունները միաձայն առաջարկում են հետևյալ հատուկ միջնորդության կիրառումն այն դեպքերում, երբ հանգամանքները թույլ են տալիս.

Լուրջ տարաձայնության դեպքում, երբ վտանգված է խաղաղությունը, վեճի մասնակից հանդիսացող կողմերը համապատասխանորեն ընտրում են տերություն, որին լիազորում են հակառակ կողմի ընտրած տերության հետ ուղիղ բանակցություններ վարելու առաքելությունը, խաղաղ հարաբերությունների խզումը կանխելու նպատակով։

Սույն մանդատի գործողության ժամանակահատվածում, որի ժամկետը, եթե այլ բան սահմանված չէ, չի կարող գերազանցել երեսուն օրը, վեճի մասնակից պետությունները դադարեցնում են վեճի առարկային առնչվող բոլոր ուղղակի հաղորդակցությունները միմյանց հետ, որը համարվում է փոխանցված բացառապես միջնորդ տերություններին, որոնք պետք է գործադրեն լավագույն ջանքերը վեճի կարգավորման նպատակով։

Խաղաղ հարաբերությունների խզման դեպքում այս տերություններն ունեն ընդհանուր պարտավորություններ՝ օգտագործելու ցանկացած հնարավորություն խաղաղության վերականգնման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։