Հոդված 61
Հոդված 61
Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմերից մեկը չեղարկում է սույն Կոնվենցիան, այդ չեղարկումն ուժի մեջ է մտնում Նիդեռլանդների կառավարությանը գրավոր ծանուցում ներկայացնելուց միայն մեկ տարի անց, իսկ վերջինս այդ մասին անմիջապես ծանուցում է մյուս բոլոր Պայմանավորվող տերություններին:
Այդ չեղարկումն ազդեցություն է ունենում միայն ծանուցում ներկայացնող տերության վրա։
Ի հավաստումն վերոգրյալի՝ լիազորված ներքոստորագրյալները ստորագրում են սույն Կոնվենցիան և դնում իրենց կնիքները։
Կատարված է Հաագայում 1899 թվականի հուլիսի 29-ին, մեկ օրինակից, որը պահվում է Նիդեռլանդների կառավարության արխիվում, իսկ դրա՝ պատշաճ կերպով վավերացված օրինակները դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Պայմանավորվող տերություններին։
______________________________________________
* Այստեղ վերարտադրված կոնվենցիայի տեքստը 1899 թվականի Խաղաղության համաժողովում ընդունված ֆրանսերեն տեքստի թարգմանությունն է։ Ֆրանսալեզու տարբերակը համարվում է գերակայող։
Սույնով հավաստվում է, որ կցված տեքստը 1899 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունն է:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն