Հոդված 23
Հոդված 23
Յուրաքանչյուր Ստորագրող տերություն սույն փաստաթղթի վավերացումից հետո երեք ամսվա ընթացքում պետք է ընտրի ոչ ավել, քան չորս անձ, որոնք քաջատեղյակ են միջազգային իրավունքին, ունեն բարձր բարոյական համբավ և պատրաստակամ են ստանձնելու Արբիտրի պարտականությունները:
Ընտրված անձինք որպես Դատարանի անդամներ գրանցվում են ցուցակում, որի մասին Բյուրոն ծանուցում է բոլոր Ստորագրող տերություններին։
Արբիտրների ցուցակում ցանկացած փոփոխության մասին Բյուրոն ծանուցում է Ստորագրող տերություններին։
Երկու կամ ավելի տերություններ կարող են համաձայնել մեկ կամ մի քանի անդամի ընտրության վերաբերյալ։ Միևնույն անձը կարող է ընտրվել տարբեր տերությունների կողմից։
Դատարանի անդամները նշանակվում են վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Նրանք ունեն վերընտրվելու իրավունք:
Դատարանի անդամի մահվան կամ հրաժարականի դեպքում թափուր տեղը համալրվում է նույն ընթացակարգով։