Հոդված 24
Հոդված 24
Երբ Ստորագրող տերությունները ցանկանում են դիմել Մշտական արբիտրաժային դատարան իրենց միջև ծագած տարաձայնությունը լուծելու, այդ տարաձայնությունը լուծող իրավասու Տրիբունալ կազմելու համար Արբիտրների ընտրությունը կատարվում է Դատարանի անդամների հիմնական ցուցակից։
Այն դեպքում, երբ Արբիտրաժային տրիբունալի կազմը չի որոշվում կողմերի ուղղակի համաձայնությամբ, կիրառվում է հետևյալ կարգը։
Յուրաքանչյուր կողմ նշանակում է երկու Արբիտր և վերջիններս միասին ընտրում են մեկ Նախագահող արբիտր։
Ձայների հավասարության դեպքում Նախագահի ընտրությունը վստահվում է կողմերի համատեղ որոշմամբ ընտրված երրորդ տերությանը։
Եթե այս հարցի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա յուրաքանչյուր կողմ ընտրում է այլ տերություն, և Նախագահող արբիտրի ընտրությունը կատարվում է ընտրված տերությունների կողմից։
Այն բանից հետո, երբ կազմվում է Տրիբունալը, կողմերը ծանուցում են Բյուրոյին Դատարան դիմելու իրենց որոշման մասին և ներկայացնում են Արբիտրների անունները։
Արբիտրաժային տրիբունալը նիստ է հրավիրում կողմերի նշանակած ամսաթվին։
Դատարանի անդամներն իրենց պարտականություններն իրականացնելիս և իրենց երկրից դուրս գտնվելիս ունեն դիվանագիտական արտոնություն և իմունիտետ: