Անցնել բովանդակությանը
Գլուխ I. Արբիտրաժային համակարգի մասին

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

Առնվազն ինը տերությունների կողմից սույն փաստաթղթի վավերացումից հետո՝ հնարավորինս շուտ, այս քաղաքում կհիմնվի Մշտական վարչական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն Ստորագրող տերությունների՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը՝ հանդես գալով որպես Նախագահ:

Այս խորհուրդը պատասխանատու կլինի Միջազգային բյուրոյի ստեղծման և կազմակերպման համար, որը կլինի նրա ղեկավարման և հսկողության ներքո:

Այն կծանուցի տերություններին Դատարանի կազմավորման վերաբերյալ և կապահովի դրա հիմնադրումը:

Այն կհաստատի իր ընթացակարգային կանոնները և մյուս բոլոր անհրաժեշտ կարգավորումները։

Այն կլուծի Դատարանի գործունեության հետ կապված բոլոր վարչական հարցերը։

Այն լիարժեք վերահսկողություն կունենա պաշտոնատար անձանց և Բյուրոյի աշխատակիցների նշանակման, լիազորությունների դադարեցման կամ աշխատանքից ազատման հարցում։

Այն կսահմանի վճարումներն ու աշխատավարձը և կվերահսկի ընդհանուր ծախսերը։

Նիստերին պատշաճ կերպով հրավիրված հինգ անդամների ներկայությունը բավարար է Խորհրդի քննարկումները վավեր ճանաչելու համար: Որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ։

Խորհուրդը Ստորագրող տերություններին անհապաղ ներկայացնում է իր կողմից ընդունված Կանոնակարգը։ Այն վերջիններիս տարեկան Հաշվետվություն է ներկայացնում դատարանի գործունեության, վարչական մարմնի աշխատանքի և ծախսերի մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։