Անցնել բովանդակությանը
Գլուխ I. Արբիտրաժային համակարգի մասին

Հոդված 55

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55

Կողմերը կարող են «Փոխզիջման» միջոցով իրենց վերապահել Արբիտրաժային վճռի վերանայում պահանջելու իրավունք:

Այս դեպքում, եթե այլ բան համաձայնեցված չէ, վերանայման պահանջը պետք է ներկայացվի Արբիտրաժային վճիռը կայացրած Տրիբունալին։

Դա կարող է արվել միայն որոշ նոր փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ Արբիտրաժային վճիռ կայացնելու հարցում, և որոնք լսումներն ավարտելու պահին հայտնի չեն եղել Տրիբունալին և վերանայում պահանջող կողմին:

Վերանայման վարույթ կարող է հարուցվել միայն Տրիբունալի որոշմամբ, որն ուղղակիորեն արձանագրում է նոր փաստի առկայությունը՝ դրանում ճանաչելով նախորդ պարբերության մեջ նկարագրված բնույթը, և այդ հիմքով պահանջը հայտարարում ընդունելի։

«Փոխզիջմամբ» սահմանվում է վերանայման պահանջի ներկայացման ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։