Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները
Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները
1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.
2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:
2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):
3. (մասն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-95-Ն)
(6-րդ հոդվածը փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ., խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն)