Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-20-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

գործել է մինչև 2023-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:

2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):

3. (մասն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-95-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ., խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։