Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության կարանտինային բաժանմունք տեղավորվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր բերվելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ենթարկվում է բժշկական զննության հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի կողմից:»: