Հոդված 6
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասն ուժի մեջ է մտնում բժշկական զննության արդյունքների գրանցման համար նախատեսված էլեկտրոնային գործիքների ներդրման պահից։ Մինչ այդ բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝
1) ձերբակալված անձի դեպքում՝ դրա համար նախատեսված գրանցամատյանում և անձնական գործում.
2) կալանավորված անձի դեպքում՝ նրա ամբուլատոր բժշկական քարտում և կալանավորվածներին պահելու վայր ընդունվածների բժշկական զննության մատյանում։
3․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. մայիսի 7
Երևան
ՀՕ-80-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2025 թվական: