Հոդված 23. Թիկնապահական և պահնորդական կազմակերպությունների համագործակցությունը իրավապահ և պետական այլ մարմինների հետ իրավակարգի պահպանության և անվտանգության ապահովման բնագավառում
Հոդված 23. Թիկնապահական և պահնորդական կազմակերպությունների համագործակցությունը իրավապահ և պետական այլ մարմինների հետ իրավակարգի պահպանության և անվտանգության ապահովման բնագավառում
1. Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընթացքում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով.
1) պետության անվտանգության ապահովում.
2) իրավակարգի պահպանում.
3) քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովում.
4) հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերում:
2. Իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է համաձայնագրերի հիման վրա` տեղեկատվության փոխանակման, օրենսդրությամբ նախատեսված համատեղ կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման միջոցով:
3. Իր իրավասության շրջանակներում Լիազոր մարմինը կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում:
4. Արտակարգ իրավիճակներում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավապահ մարմինների նախաձեռնությամբ կարող է ներգրավվել համապատասխան միջոցառումների իրականացմանը` ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան: