Հոդված 8. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումը
Հոդված 8. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումը
1. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:
2. Իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում:
3. Թիկնապահական և պահնորդական գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:
4. Թիկնապահական և պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին):
5. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորման, այդ թվում` լիցենզիայի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման և այլ ընթացակարգերն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
6. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները առևտրային այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն: