Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

մասնավոր պահնորդական գործունեություն` ոչ պետական կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված թիկնապահական և (կամ) պահնորդական գործունեության իրականացում.

թիկնապահական և պահնորդական գործունեություն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է պայմանագրային (վճարովի) հիմունքներով, ոչ պետական կազմակերպության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով.

թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություն` թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած ոչ պետական կազմակերպություն.

թիկնապահ՝ պաշտպանվող անձի կյանքի և առողջության պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող և կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ.

պահնորդ` պահպանվող օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների, տրանսպորտային միջոցների պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող և կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ.

պաշտպանվող անձ՝ թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպության հետ իր կամ պայմանագրում նշված անձանց կյանքի և առողջության պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ վճարովի հիմունքներով պայմանագիր կնքած ֆիզիկական անձ.

պահպանվող օբյեկտ՝ թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի համաձայն պահպանության ենթակա գույք (տարածք).

թիկնապահական և պահնորդական ծառայություններ՝ պաշտպանվող անձանց և պահպանվող օբյեկտների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող գործողությունների ամբողջություն.

անցագրային պայմանակարգ` պահպանվող օբյեկտ մուտքի և ելքի համար սահմանված կարգ, որն ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների վերահսկելի մուտքը և ելքը պահպանվող օբյեկտ.

ներօբյեկտային պայմանակարգ` պահպանվող օբյեկտի ներսում անվտանգության ապահովման կարգ և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։