Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 13. Տեսչական մարմնի ծառայողների պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Տեսչական մարմնի ծառայողների պարտականությունները

1. Տեսչական մարմնի ծառայողներն օրենքով սահմանված դեպքում և կարգով իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են՝

1) գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում՝ պահպանելով բարեվարքության կանոնները.

2) ապահովել սովորողների (սաների) կրթական իրավունքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

3) ծառայողական պարտականությունները կատարելիս չխոչընդոտել վերահսկվող սուբյեկտների բնականոն գործունեությունը.

4) պահպանել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջները, այդ թվում՝ պահանջել այնպիսի անձնական տվյալներ, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են երեխայի լավագույն շահի պաշտպանության համար.

5) պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները օրենքով սահմանված գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) կրթության բնագավառի օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ:

2. Տեսչական մարմնի ծառայողները պատասխանատվություն են կրում վերահսկվող սուբյեկտներից վերահսկողության նպատակով ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականությունը պահպանելու և սահմանված ժամկետում դրանք վերադարձնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։