Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթ չնախաձեռնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճռի դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կամ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրավոր տեղեկացումը կամ օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճիռը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կամ արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց կամ քրեական վարույթ չնախաձեռնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:»: