Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 12. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով (միայն 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու իրավախախտումների մասով), 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 123.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման տարածքային բաժինների, իսկ 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության և լիցենզավորման գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։