Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով, իսկ նույն մասը «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերով.

2) 11-րդ մասը «այն» բառից հետո լրացնել «հաշվառման» բառով.

3) 12-րդ մասը «միջոցի», «եթե», «սակայն» և «զույգ» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառով.

4) 13-րդ մասը «առանց», «այդ» և «զույգ» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառով.

5) 13.1-ին մասը «եթե» բառից հետո լրացնել «հաշվառման» բառով.

6) 17-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։