Հոդված 14. Օրենսգրքի 255-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
Հոդված 14. Օրենսգրքի 255-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«Եթե սույն օրենսգրքի 124․6-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Այդ դեպքում արձանագրությունն ստորագրում է միայն այն կազմող անձը և արձանագրության պատճենը, ինչպես նաև սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտում կատարած անձի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցումը գործի քննության ժամանակի և տեղի մասին ծանուցման հետ ուղարկում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին:»: