Հոդված 10. Տեսչության գործունեության մասին հրապարակային հաշվետվությունը
Հոդված 10. Տեսչության գործունեության մասին հրապարակային հաշվետվությունը
1. Տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին, որն այն հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝
1) տեսչության գործունեության,
2) տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների,
3) բացահայտված խախտումների և կիրառված վարչական տույժերի,
4) կատարված աշխատանքների գնահատման,
5) առաջարկված ծրագրերի,
6) տեսչավորման միջոցով բացահայտված առաջավոր, օրինակելի փորձի մասին:
2. Տեսչության իրականացրած յուրաքանչյուր տեսչավորման արդյունք ենթակա է հրապարակման լիազորված մարմնի սահմանած կարգով:
(10-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-162-Ն)